Գերմանացի հրապարակախոս Հենրիկ Բրոդերը խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին` հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին: Գերմանական WELT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նրան հարցրել են, թե ինչ է մտածում Գերմանիա ժամանած թուրք նախագահի համար փռած կարմիր գորգի մասին:
«Ի՞նչ կարմիր գորգ։ Չլինի՞ այն գորգը, որը ներկված է հայերի արյունով։ Իսկ գիտե՞ք, թե ինչ են նրան մատուցելու հանդիսավոր ընդունելությանը։ Միգուցե հայերի միս բրնձո՞վ», - պատասխանել է Բրոդերը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Այդ պոռթկումից հետո Բրոդերն անցել է լուրջ տոնի. «Չի կարելի այդքան ցածր խոնարհվել, ինչպես մեր կառավարությունը»։
Նշենք, որ Էրդողանի եռօրյա այցը հակասական արձագանք է առաջացրել գերմանական հասարակությունում: