Պաղեստինը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան
Պաղեստինը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայցը ներկայացվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ: Պաղեստինի կարծիքով, ամերիկյան իշխանությունների այդ որոշումը հանդիսանում է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի խախտում:
Հիշեցնենք, Պաղեստինի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխեց ամերիկյան դեսպանատունը: Պաղեստինյան իշխանություններն այդ կապակցությամբ հայտարարել են ԱՄՆ հետ պաշտոնական կապերը սառեցնելու մասին: