Ինդոնեզիայի Սուլավեսի կողզում երկրաշարժի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, հայտնում է Բնական աղետների դեմ պայքարի ինդոնեզական ազգային գործակալությունը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ այս պահի դրությամբ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորածներ, ուստի, զոհերի թիվն առաջիկայում կարող է ավելանալ:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, Ինդոնեզիայի իշխանությունները հայտնում են, որ նրանցից շատերը զոհվել են լողափին գտնվելու ընթացքում՝ ցունամիի հետևանքով առաջացած հսկայական ալիքի հարվածից:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզուն հարվածել է 2 մետրանոց ջրային ալիքը: Երկրաշարժի հետևանքով հազարավոր տներ, ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի տներ են փլուզվել: