ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, փոխանցում է Արմենպրեսսը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում `ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը վերջին հայտարարությունների և շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ։ Նա վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին և հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և անհրաժեշտ քաղաքական կամքի խթանման համար` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշված է հայտարարությունում: