Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովը (SEC) նախադատական կարգով կարգավորել են ընկերությունը փակ դարձնելու մտադրության մասին հայտարարությունների պատճառով Մասկի դեմ առաջադրված խարդախության մասին մեղադրանքները: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ հայտնում է CNN-ը:
Մասկը կմնա Tesla ընկերության ղեկավարներից մեկը, սակայն ստիպված կլինի առնվազն երեք տարով հրաժարվել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Նրան կփոխարինի անկախ նախագահը:
Tesla-ն նաև պետք է երկու նոր անկախ տնօրեն նշանակի: Պայմանավորվածությունների ևս մեկ կետ ենթադրում է Մասկի հաղորդագրությունների վերաբերյալ վերահսկողության նպատակով քայլերի ձեռնարկում:
Իլոն Մասկը նաև պետք է վճարի 20 միլիոն դոլարի չափով տուգանք: Tesla-ն իր հերթին պետք է նույնչափ գումար վճարի որպես տուգանք: