Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ երկուշաբթի առավոտյան Ժիրոնա քաղաքում փակել են գլխավոր ճանապարհները, երկաթուղային կայարանները և պողոտաները: Ինչպես հայտնում է ''The Independence''-ը` ցույցը նվիրված է Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի մեկամյակին:
Հանրահավաքի կազմակերպիչներն են Հանրապետության պաշտպանության կոմիտեները, որոնք պայքարում են ինքնավարության անկախության հռչակման համար:
Նշվում է, որ ցույցերը կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում: Սպասվում է, որ ամենախոշորը լինելու է Բարսելոնայում:
Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի 2.02 մլն քաղաքացի կամ 90%-ը քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Մադրիդն ի սկզբանե հանրաքվեն ապօրինի է համարել: