«Россия 1» հեռուստաալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль. Путин» հաղորդման ժամանակ ցուցադրվել է տեսանյութ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովի մասին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:
«Այս կադրերը հավականում են համարվել սենսացիոն: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն եղել են նույն վերելակում: Նրանք լավրած են, կենտրոնացված, սակայն սրահ գնալու ողջ ընթացքում շարունակում են խոսակցությունը», - կադրերը մեկնաբանել է տեսանյութի հեղինակ Պավել Զարուբինը: