Իրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում իրանական «Tasnim» գործակալությունը, հայտնել է Իրանի ազգային նավթընկերության ղեկավար Աքի Քարդորը:
Նրա խոսքով, Իրանը կշարունակի արդյունահանումը` օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները, և երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ին չի հաջողվի իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից: