Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին` Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար` նշելով, որ Թուրքիան հակահարված կտա դիվանագիտության և օրենքի սահմաններում, փոխանցում է Turkish Minute-ի:
«ԱՄՆ-ը կանգնել է քաղաքական խնդիրները ոչ թե բանակցությունների, այլ շանտաժի ու սպառնալիքների լեզվով լուծելու սխալ ուղու վրա։ Այս մեթոդը, որը ենթադրաբար նպատակ է հետապնդում մեզ վրա ճնշում գործադրելու, իրականում կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով առավելագույն վնաս է հասցնելու հենց Ամերիկային»,- ասել է Էրդողանը: