Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ժան Կլոդ Յունկերը նշել է. «Խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրով: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը: Տասնամյակների ընթացքում և մինչեւ իր վերջին շունչը մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքն իր արվեստով: Այսօր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»: