Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա հարազատներին և երկրպագուներին:
Մեդվեդևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ հավաքել է լեփ–լեցուն դահլիճներ: Խորին ցավակցություն եմ հայտնում երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»: