Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ և 12 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Միակ հաղթանակը տոնել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներում ոչ-ոքի խաղացին: Մեր տղաներն ընդամենը մեկ միավոր են զիջում երեք առաջատարներին՝ Ադրբեջանին, Լեհաստանին և ԱՄՆ-ին: Հոկտեմբերի 2-ին կայանալիք իններորդ տուրում տղամարդկանց հավաքականի մրցակիցը լեհերն են: