Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն Է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: Հոկտեմբեի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս տարի ամենաերկարատեւ ճառը տեւեց 48 րոպե, իսկ ամենակարճատեւը՝ 5 րոպեից պակաս»,- ասել Է Գարսեսը՝ ճշտելով, որ ամենաերկարատեւը եղավ Վենեսուելայի (նախագահի) ելույթը, իսկ ամենակարճատեւը՝ Լիտվայի (նախագահ Դալյա Գրիբաուսկայտեինը)»: «Հիրավի վիթխարի տարբերություն Է 48 եւ 5 րոպեների միջեւ»,- արձանագրել Է նա:
Այսպիսով, Մադուրոն 5 րոպեով գերազանցել Է Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանի ռեկորդը, որը պատկանում Էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Պատգամավորներին հղած իր կոչում նա այլ բաների թվում ՄԱԿ-ին հորդորել Է անցկացնել իր նկատմամբ կատարված մահափորձի միջազգային հետաքննություն, հայտնել Է Արեւմուտքի կողմից դոսիեի պատրաստման մասին Վենեսուելա զինված ներխուժման արդարացման համար եւ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը սեղմելու պատրաստակամության մասին: Ըստ որում Թրամփն ինքը 2017 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել ելույթի տեւողության ցուցանիշով (41 րոպե), իսկ այս տարի զգալիորեն կարճ ժամանակ Է գտնվել ամբիոնի մոտ: ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: