Բարսելոնայում անկախության հանրաքվեի առաջին տարելիցին հանրահավաքի է դուրս եկել 180 հազար մարդ, հայտնում է Корреспондент-ը` հղում անելով ոստիկանության տվյալներին: Հանրահավաքն անցել է «Վերկանգնենք հոկտեմբերի 1»-ը կարգախոսի ներքո:
Նշենք, որ իսպանական իշխանությունները հանրահավաքը ճանաչել են անօրինական և կատալոնական կառավարությունից այն կազմակերպողներին հայտարարել են օրենքից դուրս:
Հաղորդվում է, որ հանրահավաքի պաշտոնական մասի ավարտից հետո, ակցիայի մի շարք մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ ներկեր, դրոշներ, շշեր են նետել: բախումներ են սկսվել նաև ցուցարարների միջև: Ոստիկանությունը ստիպված է եղել ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառել, ինչպես նաև ձերբակալություններ իրականացնել:
Իսպանիայի ԱԳ նախարար ժոզեպ Բարելը կատալոնական իշխանություններին կոչ է արել ապահովել ինքնավարությունում կարգուկանոնը: