Շառլ Ազնավուրի մտերիմները Le Parisien-ի հետ զրույցում պատմել են շանսոնյեի կյանքի վերջին օրերի մասին:
Սեպտեմբերի 20-ին Ազնավուրը վերադարձել էր Ճապոնիայից և սկսել էր պատրաստվել Ֆրանսիայում ձմեռային համերգային շրջագայությանը: Երգչի ընտանիքում նշում են, որ դեռ սեպտեմբերի 28-ին նա եղել է հրաշալի վիճակում: «Նա պետք է երեքշաբթի մեկներ Հայաստանում` մասնակցելու ֆրանկոֆոնիայի շաբաթվան: Ամեն ինչ լավ էր», - ասել է Ազնավուրի մտերիմների շրջանում թերթի աղբյուրը:
Ազնավուրի վաղեմի ընկեր և հրատարակիչ Ժերար Դավույի խոսքերով` շանսոնյեն իր վերջին օրն անցկացրել է իր գրքի վրա աշխատելով:
«Կիրակի Շառլը մինչև ուշ գիշեր գրելիս է եղել: Նա աշխատում էր հիշողությունների իր չորրորդ գրքի վրա: Ինձ ասում էր, դա լինելու է վերջինը», - ասել է Դավուն:
Ազնավուրը ձայնագրելիս է եղել նաև նոր ալբոմ: «Նա գրեթե ավարտել էր ձայնագրությունը, ուզում էր, որ այն լույս տեսնի մյուս տարի: Սովորականի նման նա ստեղծել է 20-25 երգ, որպեսզի թողնի դրա կեսը», - ասել է Դավուն: