Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կզրկվեն աշխատանքի և բնակության իրավունքի հարցերում իրենց արտոնություններից Միացյալ Թագավորության տարածքում։ Առաջնահերթությունը տրվելու է բարձր որակավորում ունեցող մասնագետներին։
Այդ մասին, ինչպես հայտնում է Euronews-ը, այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Նա հայտնել է, որ վերջ կտրվի ազատ տեղաշարժին, և Մեծ Բրիտանիան ինքը կորոշի, թե ով կարող է հատել սահմանը։ «Նոր համակարգը հիմնված կլինի մարդու մասնագիտական որակավորման, և ոչ թե նրա վրա, թե որտեղից է նա եկել»,- ասել է վարչապետը։
Բրիտանիայի կառավարությունը մոտակա ամիսներին կներկայացնի նոր միգրացիոն համակարգի նախագիծը, որը մյուս տարվա ընթացքում օրենսդրական ձևակերպում կստանա։