Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։
NEWS.am–ի փոխանցմամբ` նախագծի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, դեմ է քվեարկել 1 պատգամավոր։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։
Նշենք, որ արտահերթ նիստը տևեց մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։