ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներն աշխատանքից կազատվեն։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
«Աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Բացի դրանից, առաջիկա Կառավարության նիստին աշխատանքից կազատվեն այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները»,– ասել է վարչապետը։