Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 49 միավոր տեխնիկա С-300 համակարգի մատակարարման շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
"Մենք ավարտեցինք С-300 կոմպլեքսների մատակարարումը: Այն ներառում է 49 միավոր տեխնիկա", - նշել է նախարարը:
Նախարարն ընդգծել է նաև, որ աշխատանքներն ավարտվել են մեկ օր առաջ, Սիրիա է մատակարարվել ողջ կոմպլեքսը, սիրիացի մասնագետներին արդեն իսկ սկսել են ուսուցանել С-300 համակարգի կառավարումը, որը կտևի 3 ամիս:
Շոյգուն հայտնել է նաև, որ Սիրիայում հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շուրջ աշխատանքն ավարտին կհասցվի այս ամիս: