Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Այս մասին տեղեկությունը տրամադրել է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: