Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության անդամները ձեռնամուխ են եղել թորիների առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյին հեռացնելու ժամկետի հարցի քննարկմանը, եթե նա ինքը չհամաձայնվի պաշտոնաթող լինել մինչեւ հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք պետք Է կայանան 2022 թվականից ոչ ուշ:
Այս մասին, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, հայտնում է TheTelegraph թերթը: The Telegraph-ի պնդմամբ՝ կառավարող կուսակցության բարձրաստիճան անդամներն այն կարծիքին են, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ պահպանողականների վատ ընտրարշավը, որի արդյունքում Թորիները զրկվեցին ուղղակի խորհրդարանական մեծամասնությունից, վկայում Է այն մասին, որ Մեյը չպետք Է կուսակցությունը տանի 2022 թվականի ընտրություններ: Նրանք կարծում են, որ լեյբորիստների ներկայիս առաջնորդ Ջերեմի Քորբինին հակազդելու համար պահպանողականներին կպահանջվի նոր առաջնորդ՝ թարմ գաղափարներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: