Իտալիայի Ռիաչե քաղաքի քաղաքապետ Դոմենիկո Լուկանոն ձերբակալվել է անօրինական միգրացիայի մեղադրանքով: Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն` ֆինանսական ոստիկանությունը 60-ամյա քաղաքական գործչին մեկուսարան է տեղափոխել:
Լուկանոն մեղադրվում է նաև աղբի վերամշակման պայմանագրերը տեղաբաշխելիս խախտումներ կատարելու մեջ:
Լուկանոն, որը 2004 թվականից ի զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, Իտալիայում հայտնի է որպես փախստականների իրավունքների համար պայքարող: Նրա ղեկավարությամբ իրականացվել են միգրանտների ընդունման և ինտեգրման տարբեր ծրագրեր:
Նշվում է նաև, որ քաղաքապետը շուրջ մեկ տարի իրավապահների ուշադրության ներքո էր: