Ազգային Ժողովի այգի տանող գլխավոր դարպասներն այսօրվանից բաց են քաղաքացիների համար 10:00-22:00 ժամանակահատվածում: Այս մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, լրագրողներին տեղեկացրել է ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը:
Քաղաքացիների համար ԱԺ այգու դռները բաց պահելու հրահանգը տրվել է վարաչապետի կողմից: Միաժամանակ, արգելափակոցներ են տեղադրվել ԱԺ շենք մուտք գործելու համար:
Խորհրդարանում այս պահին անվտանգության ծառայության աշխատակիցների հետ աշխատում են նաև ոստիկանները: