Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի նիստի ընթացքում այսօր ասել է, որ Մոսկվան աշխատելու է Միացյալ Նահանգների և նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ամերիկան ուրիշ նախագահ չունի, ուրիշ ԱՄՆ չկա, ուստի, մենք աշխատելու ենք նրանց հետ»,- ասել է Պուտինը, հավելելով, որ ԱՄՆը- խոշոր գերտերություն է և շատ ասպարեզներում լիդեր է:
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն խոշոր համաշխարհային տիրություն է, առաջատար է շատ ոլորտներում և Ռուսաստանի համար բնական դաշնակից է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, պայքարը ահաբեկչության դեմ և կլիման փրկելու համար: