Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Պահպանողական կուսակցության համագումարում: Դա տեղի է ունեցել նրա ելույթից առաջ, որով հոկտեմբերի 3-ին Բիրմինգհեմում ավարտվել Է կառավարող կուսակցության չորսօրյա խորհրդաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ABBA շվեդական համույթի «Dancing Queen» կոմպոզիցիայի ներքո հայտնվելով իր կուսակիցների առջև, Մեյը նախ քայլել է՝ երաժշտության տակտին համապատասխան շարժելով ձեռքերը, որից հետո կանգնելով ամբիոնի առջև, ևս մի քանի պարային շարժում է կատարել: