Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում ինքնաշեն պայթուցիկով զրահամեքենայի պայթեցման արդյունքում զոհվել է 4, վիրավորվել` 5 զինվորական, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Այդ շրջանում ահաբեկիչների չեզոքացման ուղղությամբ սկսվել է լայնամասշտաբ գործողություն», - ասվում է նահանգի վարչակազմի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգում թուրք զինվորականներն իրականացնում են գործողություն երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: