Սիրիայի քրիստոնյաներն, ի դեմս «Պաղեստինյան կայսերական ուղղափառ համայնք» հասարակական կազմակերպության, մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են Ռուսաստանին, գրում է «Известия»-ն:
«Մենք փոխանցում ենք այս հայտարարությունը` խնդրանքով հավանություն տալ մոտ ժամանակներում օգնության տրամադրմանը, որը կբաշխվի եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների միջոցով Հասակե նահանգում», - ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Պաղեստինյան կայսերական ուղղափառ համայնք» ՀԿ-ին դիմել են սիրիա-յակուբյան ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու, Արևելքի հին ասորական եկեղեցու և Ավետարանական եկեղեցիների միության պաշտոնական ներկայացուցիչները: Դավանաբանական այս խմբերը տարածված են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ներկա պահին այդ շրջանները գտնվում են քրդական վարչակազմի վերահսկողության տակ: Տեղի քրիստոնյաները բողոքում են քրդական վարչակազմի կողմից հալածանքների ենթարկվելու կապակցությամբ: