Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունն «ապտակ» կհասցնի ԱՄՆ-ին` նոր ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու շնորհիվ, հայտնում է Star Telegram-ը:
Խամենեիի խոսքով` Դոնալդ Թրամփն հայտնել է եվրոպացի առաջնորդներին, որ առաջիկա ամիսներին Իսլամական հանրապետությունը կփլուզվի ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի ղեկավարները 40 տարի առաջ ճիշտ նույն կերպ էին մտածում: Անցել է 40 տարի, և մեր երկիրը ծաղկում է»: