ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը գտնվել է Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը. «Մենք տեղյակ ենք այդ իրադրությանը: Նախնական տվյալներով՝ Սահակ Ալբերտովիչը գտնվում էր այդ ուղղաթիռի ուղևորների թվում»,- ասել Է նա:
«Օդաչուն և ուղևորները զոհվել են ավիապատահարի հետևանքով: Զոհվածների անձերի նույնականացման համար կանցկացվեն փորձաքննություններ»,- պարզաբանել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «արտակարգ պատահարի վայրում աշխատում են Գլխավոր դատախազության աշխատակիցները»: