ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ֆավորիտների ցուցակի մեջ: Այս մասին հայտնում է Time պարբերականը:
Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը կարող են մրցանակը ստանալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ջանքերի համար, նշում է պարբերականը՝ նրանց որպես «ակնհայտ ֆավորիտներ» նշելով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ցուցակում է հայտնվել շնորհիվ նրա, որ իր մասնակցությամբ հուլիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին բարձր մակարդակով հանդիպումը ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ:
Մյուս հավանական դափնեկիրների շարքում ամսագիրը նշում է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որը ստիպված էր Իսպանիայից հեռանալ 2017 թվականին անկախության հանրաքվեից հետո: Ֆավորիտների շարքում է նաեւ սաուդցի բլոգեր եւ հասարակական գործիչ Ռաիֆ Բադավին, որը 7-ամյա բանտարկություն է կրում «էլեկտրոնային ալիքներով Իսլամը վիրավորելու համար»:
Ցուցակում ներառված է նաեւ երկու կազմակերպություն՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU):