Ռուսաստանն ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր դրական միտումները, որոնց համար նախադրյալները երևան եկան վերջին շրջանում: Այս մասին, ինչպես փոխանցում է EADaily-ին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք նախանշվել են: Կարևոր է այժմ դրանք զարգացնել, այլ ոչ թե վնասել անզգույշ հռետորաբանությամբ: Մեր կողմից կցուցաբերենք անհրաժեշտ ողջ աջակցությունն այդ դրական միտումներին», - ասել է Զախարովան: