Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դևիդ Մաքալիսթերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է միջազգային գործոններին, ես ասացի, որ պատկերացում չունեմ, թե Սերբիայից ինչ են ուզում, բայց Սերբիան Կոսովոյի անկախությունը չի ճանաչի, որքան էլ նրանք դա ցանկանան, նույնիսկ եթե գլխիս մահակներով հարվածեն: Մենք ամեն ինչ կանենք խաղաղությունը պահպանելու համար: Ես երբեք չեմ ընդունի Կոսովոյի անկախությունը, մենք պատրաստ ենք խոսել, եւ միշտ երկխոսությունը պետք է նախընտրել խնդրի այլ լուծումներից, բայց դա միայն սերբերից չի կախված»,- ասել է Սերբիայի նախագահը: