Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ բանակցությունները կարող են ավարտվել մինչև այս տարվա նոյեմբերի սկիզբը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է DW-ն։
Նոյեմբերի 17-18-ը Բրյուսելում կանցկացվի հատուկ գագաթաժողով՝ նվիրված Brexit-ին, որի ժամանակ, այլ թեմաներից բացի, կքննարկվեն Բրիտանիայի և ԵՄ անդամների տնտեսական հետագա համագործակցության պայմանները։
Յունկերի խոսքով, եթե Մեծ Բրիտանիան դադարեցնի անդամակցությունը ԵՄ-ից առանց համապատասխան պայմանագրի, ապա դա կաորող է հանգեցնել «սարսափելի հետևանքների»: Միաժամանակ, Բրյուսելի հետ բանակցությունների ռազամավարության մասին վեճերը պառակտում են մտցրել Պահպանողական կուսակցության շարքերում, որի ղեկավարը վարչապետ Թերեզա Մեյն է։