«Շառլ Ազնավուրի միջոցով, այսօր առիթ էր հիշեցնելու այն, որ որպես ազգ, մենք պարտավոր ենք բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մերը հայրենիքը»,-գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում։
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողություն, որում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հուզիչ ելույթ ունեցավ, խոսեց Ազնավուրի նպատակների, Հայաստանի ու հայերի հետ նրա հավատարիմ կապի, պոետ լինելու մասին։
Էմանուել Մակրոնն իր խոսքում նշեց, որ Ազնավուրը պոետ էր, իսկ պոետները Ֆրանսիայում չեն մահանում։