Իրանի միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացրել է կողմերի միջև պատերազմի սկսման հավանականությունը: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է Press TV-ն:
Քերիի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դուրս գալով պայմանագրից, ավելի հավանական դարձրեց տարածաշրջանային հակամարտությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ ԱՄՆ-ը ռմբակոծի Իրանը: