Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի ընտանիքի, հարազատների և ընկերների հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կիրակի օրը երկրի ղեկավարը կդառնա 66 տարեկան:
Ծննդյան արարողությանը կմասնակցի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Պեսկովի խոսքով` Պուտինը սովորաբար նշում է իր ծննդյան օրը հարազատների հետ, բայց երբեմն բացառություններ են տեղի ունենում: Օրինակ` անցյալ տարի, այս օրը, նախագահը բազմաթիվ գործնական հեռախոսազանգեր է ունեցել, ինչպես նաև հանդիպել է Անվտանգության խորհրդի անդամների հետ:
2016 թ. Պուտինն իր ծննդյան տարեդարձն անցկացրել է սահադաշտում. գիշերային հոկեյի լիգայի խաղում, նա յոթ գոլի հեղինակ է դարձել: Դրանից երկու տարի առաջ էլ երկրի ղեկավարը մեկնել է Սիբիր և քայլել գրեթե ինը կիլոմետր:
ՌԴ նախագահը մեկ անգամ էլ ծննդյան օրն անցկացրել է արտասահմանում` Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Մի բաժակ օղի խմեցինք և երշիկ կտրեցինք», - պատմել է անձամբ Պուտինը: