Այսօր մեկնարկում են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում անցկացվելիք միջոցառումները: Դրանց ցանկը հետևյալն է՝
Հոկտեմբերի 7-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը:
Հոկտեմբերի 8, 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը:
Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կկայանա Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը:
Հոկտեմբերի 10-ին Թումո ստեղծարար կենտրոնում աշխատանքները կսկսի ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը:
Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոն գալա համերգը, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Զազը (ZAZ), Մելոդի Գարդոթը (Melody Gardot), Անժելիկ Կիժոն (Angélique Kidjo) և այլն: Համերգը կեզրափակի DJ Folamour-ը:
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կանցկացվի բիզնես ֆորում, որի ընթացքում ելույթով հանդես կգա Սոֆյա ռոբոտը և ինտերնետի հայրերից Լուի Պուզենը:
Գագաթաժողովը կավարտի աշխատանքները և արդյունքների մասին կհայտարարվի ասուլիսում հոկտեմբերի 12-ին: