Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կլսեն Կազմակերպության, ինչպես նաև Մշտական խորհրդի քաղաքական և տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետև կքննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը: