«Մեծ ցավ ապրեցինք, երբ անցած երկուշաբթի մեզանից հեռացավ Շառլ Ազնավուրը: Ֆրանկոֆոնիայի երգչախումբը պատրաստվում էր «Լա Բոհեմ »-ը երգել իր հետ այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում հայտարարել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:
Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին՝ ջերմ ընդունելության համար և կարևորել անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
«Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու իշխանություններին արտահայտել մեր երախտագիտությունը: Մենք թանկ ենք գնահատում ենք նրանց ջերմ ընդունելությունը, հյուրընկալության և առատաձեռնությունը: Սա լավ հնարավորություն է նաև ողջունել անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթը: Թավշյա հեղափոխությունն օրինակելի իրադարձություն է»,- ասել է Միկաել Ժանը: