Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային և լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Սահակյանը ողջունել է նման նախաձեռնությունը՝ այն համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ: Նա նաև հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական: