Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակվում է, չնայած այս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի անկայունությանը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Հաշված ամիսների ընթացքում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպումները և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մոսկվայի և Երևանի միջև նման հաճախակի հաղորդակցության արդյունքը կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումն «ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների` ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը, համագործակցության կոնկրետ ոլորտներում համակարգված համատեղ աշխատանք է տարվում:
«Փոխադարձ առևտրի դրական դինամիկան նշանակալից է. 2018 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 23.4 տոկոս` մինչև 925.6 մլն դոլար»,- ասել է Կարասինը: