Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները: Այս մասին Sputnik-ին է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինին:
«Ապառազմականացված գոտու սահմաններն արդեն համաձայնեցված են»,- ասել է նա:
Դիվանագետը նշել է նաև, «Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև լավ հարաբերություններ են հաստատվել»:
«Այդ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել», - նշել է փոխնախարարը: