Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Բիփին Ռավաթը` մեկնաբանելով ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, նշել է, որ Հնդկաստանը անկախ քաղաքականություն է վարում և միշտ էլ հետաքրքրված է եղել Մոսկվայից սպառազինություն գնելու հարցում, հայտնում է NDTV-ին:
Նշենք, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը ուրբաթ օրը 5 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր են կնքել, որով Ռուսաստանը S-400 «երկիր-երկինք» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր պետք է տրամադրի Հնդկաստանին:
Բիփին Ռավաթը Ռուսաստան կատարած վեցօրյա այցից հետո վերադառնալով Հնդկաստան բանակցություններ է վարում երկրի ռազմական պաշտոնյաների հետ` երկու երկրների միջև համագործակցության խորացման համար: Նրա խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել Հնդկաստանի բանակի և պաշտպանական ուժերի հետ: