Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կրկին կանչվել է թուրքական ԱԳՆ կապված ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշկաջիի անհետացման կապակցությամբ, Անկարան թույլտվություն է խնդրել խուզարկություն իրականացնել սաուդական հյուպատոսությունում: Այս մասին հայտնում են թուրքական ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Anadolu գործակալությունը, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ թուրքական ոստիկանությունն ենթադրում է Խաշկաջին չի լքել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքը Ստամբուլում: Հյուպատոսությունում հերքել են այդ տեղեկատվությունը:
Հոկտեմբերի 3-ին ԶԼՄ-ների թուրք-արաբական ասոցիացիան հայտնել էր, որ Խաշկաջին, ով աշխատում էր մեկնաբան ամերիկյան Washington Post թերթում, Թուրքիայում անհետացել է այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք: