Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին ֆեյսբուքում տեսանյութ ու գրառում է հրապարակել, որում պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած վտանգավոր դեպքերի մասին, հայտնում է Araratnews-ը։ «Ես տվեցի իմ շապիկը Գարեգինին։ Խնդրեցի, որ պահի իր մոտ, մինչև այն ինձ պետք լինի։ Երբ անցնում էինք սահմանային անցակետով, նրանք 3 անգամ խուզարկեցին Գարեգինին ու գտան շապիկը նրա մոտ։ Հարցրեցին` սա ի՞նչ է։ Այստեղ բացի թուրքական դրոշից այլ բան չի կարող լինել։ Նրանք հիմնականում զայրացան այդ շապիկի վրա»,– պատմում է Արիանա Կաոիլին` ներկայացնելով, իր` Հայաստանի դրոշի գույներով ու «Հայաստան» գրությամբ շապիկի շուրջ թուրքական իշխանությունների հետ ունեցած խնդիրները։