Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուսաստանցի հայտնի կանանց այցը Արցախ:
«ԱԳՆ-ն ուսումնասիրում է ռուս քաղաքացիների՝ Ադրբեջանի բռնակցված տարածք կատարած այցի մանրամասները: Համապատասխան գործընթացներից հետո որոշում կկայացվի այդ կանանց անունները ներառել «անօրինական կերպով Ադրբեջանի բռնակցված տարածքներ մուտք գործող անձանց ցուցակում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում, փոխանցում է Shant News-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուս հայտնի գրողներ, հասարակական գործիչներ և մարդասիրական գործունեությամբ զբաղվող անձինք Աննա Հակոբյանի հետ այցելել էին Արցախ: