Սատանան ողջ-առողջ է և անընդհատ փորձում է բաժանել Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Այս մասին ինչպես տեղեկացնում է Reuters-ը` հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Նա ամբողջ աշխարհի կաթոլիկներին կոչ է արել ամեն շաբաթ հատուկ աղոթք կարդալ՝ սատանային հաղթելու համար։ «Եկեղեցին պետք է փրկել «մեծ մեղադրողի հարձակումներից»,- ասել է Հռոմի պապը: