Ռուսաստանը Սիրիային երեք դիվիզիոն զենիթա–հրթիռային C-300 համակարգերը տրամադրել է «անհատույց հիմունքներով»։ Այս մասին TACC գործակալությունը, հղում անելով ռազմա–դիվանագիտական ոլորտի աղբյուրին:
Հաղորդվում է, որ Սիրիա մատակարարված տեխնիկան նախկինում եղել է ՌԴ օդա-տիեզերական ուժերի զենիթա-հրթիռային գնդերից մեկի զինանոցում, Սիրիա ուղարկվելուց առաջ կապիտալ վերանորոգում է անցել և ամբողջությամբ սարքին է` պատրաստ իրականացնելու մարտական առաջադրանքներ:
Սիրիային C-300 համակարգեր մատակարարելու մասին համաձայնագիրը Մոսկվայի և Դամասկոսի միջև կնքվել էր դեռ 2010 թվականին, սակայն Իսրայելի ջանքերով այն սառեցվել էր, իսկ գումարը վերադարձվել Դամասկոսին: 2018 թվականի սեպտեմբերի 24-ին ռուսական Իլ-20 ինքնաթիռի միջադեպից հետո Մոսկվան հայտարարեց, որ երկու շաբաթվա ընթացքում Սիրիային կտրամադրի C-300 համակարգեր: Հոկտեմբերի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ համակարգերն արդեն գտնվում են Սիրիայում: