Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Փհենյան: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, փոխանցում է ТАСС-ը:
«Նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ Եվրոպա պլանավորված ուղևորության ընթացքում Կիմ Չեն Ինի անունից Հռոմի պապին կհանձնի Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը»,- նշել է նա: