Վերջին տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, որպես քաղաքական գործչի, վստահությունն ընկել է 20 տոկոսով։ Այդ մասին հայտնում է Euronews-ը՝ հղում կատարելով սոցիոլոգիական հետազոտությունների Լևադա կենտրոնին։
Եթե նախորդ տարվա նոյեմբերին Պուտինի հանդեպ վստահությունը կազմում էր 59 տոկոս, ապա 2018թ․ սեպտեմբերին այն իջել է մինչև 39 տոկոս։
Նման ցուցանիշի հիմնական պատճառը սոցիոլոգները համարում են կենսաթոշակային բարեփոխումները և, այսպես կոչված, «ղրիմյան էյֆորիայի» ավարտը, ինչպես նաև հոգնածությունը մոբիլիզացիայից և պատերազմի վախից։ Որպես հնարավոր պատճառ նշվում է նաև հարկերի ու գների աճը։